Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը դժգոհ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ քաղաք ԱՄՆ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու ծրագրից, հաղորդում է NBC News-ը։ «Մեր քաջարի տղամարդիկ և կանայք միացել են զինված ուժերին՝ Միացյալ Նահանգներին ծառայելու, այլ ոչ թե երկրի քաղաքները գրավելու համար»,- հեռուստաալիքին ասել է Ջոնսոնը։ Նա նաև վստահեցրել է, որ Չիկագոյում հանցագործության մակարդակը նվազել է։
NBC News-ը հիշեցնում է, որ տեղական ոստիկանության վարչության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին քաղաքում սպանությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով, կրակոցներինը՝ 36%-ով, իսկ հեծանիվների գողություններինը՝ 26%-ով։
Թրամփը օգոստոսի 22-ին հայտարարել է Չիկագո ԱՄՆ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու իր մտադրության մասին։ «Վաշինգտոնում հանցավորության դեմ պայքարից հետո մենք կզբաղվենք մյուս քաղաքներով։ Կարծում եմ՝ հաջորդը Չիկագոն կլինի»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահը։