Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի վերջին արդյունքների վերաբերյալ գրառում է արել:
«Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում՝
-
շինարարությունն աճել է 26,1%-ով,
-
ծառայություններն աճել են 11,1%-ով,
-
արդյունաբերությունն աճել է 4,2%-ով,
-
առևտուրն աճել է 3,8%-ով»,- գրել է նա։