NBC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը մշակվում է և, գուցե, պատրաստ լինի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:
«Դա շատ կարևոր և բարդ հարց է. առնվազն մեկ շաբաթ է պետք, որ պատրաստվի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների փաթեթի ամփոփիչ նախագիծ: Լավագույն դեպքում մենք առաջին նախագիծը կարող ենք ունենալ հաջորդ շաբաթ»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ դրանից հետո միայն կարող է սկսվել աշխատանքը քաղաքական հարթությունում:
Կիսլիցան հավելել է, որ անվտանգության երաշխիքները պետք է համաձայնեցվեն Կիևի արևմտյան դաշնակիցների հետ և չեն կարող Ռուսաստանի հետ քննարկման հարց լինել: