Կապսի ջրամբարը նախատեսված ժամկետում՝ 2026-ի ապրիլին, հազիվ թե շահագործման հանձնվի: Մոտ 94 միլիոն եվրո արժեցող նախագծի աշխատանքները դեռ նոր են սկսվել, կատարվել է դրանց միայն 12 տոկոսը: Կապսի ջրամբարի ծրագրի համակարգողն ասում է, որ ուշացումների պատճառով Հայաստանի Հանրապետությունը վնասներ է կրում, բայց կապալառուն դրանք կփոխհատուցի, քանի որ հենց նա է պայմանագիր խախտողը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան