Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական
հարթակում: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:
Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։
Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․
-
Սիրողական ձկնորսության թույլտվություն,
-
Ջրօգտագործման թույլտվություն,
-
Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար),
-
Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն,
-
Այլ բնապահպանական հայտերի ներկայացում։
Համակարգ մուտք գործելը հարմար է և անվտանգ՝
-
Նույնականացման քարտի միջոցով
-
Կամ բջջային նույնականացումով՝ ձեր կապի ծառայություն մատուցողի օգնությամբ:
Համակարգը կապված է պետական շտեմարաններին, ուստի ավելորդ փաստաթղթեր կցել այլևս պետք չէ։