Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին շնորհակալություն է հայտնել Թրամփին «Դրուժբա» նավթամուղի վրա ուկրաինական հարձակումը քննադատելու համար:
«Ես գնահատում եմ այն ամուր և բացասական դիրքորոշումը, որը նա որդեգրել է «Դրուժբա» նավթամուղի վրա ուկրաինական հարձակման կապակցությամբ՝ էներգետիկ ենթակառուցվածք, որից կախված են Սլովակիայի ժողովուրդը և մեր տնտեսությունը։
ԵՄ-ում մեր գործընկերներից ևս ակնկալում եմ աջակցություն։
Ես հավատում եմ, որ Ուկրաինայի իշխանությունները գիտակցում են այդ փաստը, և որ մեր տնտեսության կայունությանը սպառնացող նման հարձակումները չեն լինի նրանց ռազմական գործունեության մի մասը»,- գրել է նա Facebook-ում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր Բրյանսկի մարզի Վիսոկայա գյուղում «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» արտադրակարգավարական կայանի ուղղությամբ հարվածը: Շտաբի տվյալներով՝ հարձակման հետևանքով տարածքում գրանցվել էին վնասներ և խոշոր հրդեհ: