ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է հարվածը «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է հարվածը «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Բրյանսկի մարզի Վիսոկայա գյուղում «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» արտադրակարգավարական կայանի ուղղությամբ հարվածը: Շտաբի տվյալներով՝ հարձակման հետևանքով տարածքում գրանցվել են վնասներ և խոշոր հրդեհ: Տեղեկություններ կան պայթյունների մասին նավթաբազայի տարածքում:

«Ունեչան» կարևոր հանգույց է «Դրուժբա» նավթատարի երթուղու վրա, որտեղ այն բաժանվում է հյուսիսային և հարավային ճյուղերի։ Դրա տարեկան հզորությունը կազմում է մոտ 60 միլիոն տոննա հումք։

Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը հարվածել էր Օդեսայի մարզում գտնվող ուկրաինական գազափոխադրման համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանին, որի միջոցով երկիր են ուղարկվում ադրբեջանական գազի թեստային մատակարարումները։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հարձակումն անվանել է «թիրախային» հարված «էներգետիկ համակարգի և միևնույն ժամանակ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերների հետ հարաբերությունների դեմ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում