Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսվարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։
Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսվարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձևով:
Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Արդյունքում՝ ակնկալվում է տնտեսվարողներին աջակցություն տրամադրելով խթանել կենդանական ծագման հումքի և մթերքի, բուսական ծագման մթերքի և վերջիններիս վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների, օգտագործվող վարելահողերի ավելացմանն, ինչպես նաև պտուղբանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճին։