ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը մշակման փուլում է։
«Գիտեք, նրանք դժվար հարաբերություններ են ունեցել, և հիմա կտեսնենք, թե ինչպես կհաղթահարեն դա: Եթե անհրաժեշտ լինի, և հավանաբար կլինի, ես կգնամ կմիանամ նրանց»,- ասել է ամերիկացի նախագահը։
Թրամփը նշել է, որ հույս ունի, որ Զելենսկին ճկունություն կցուցաբերի, իսկ Պուտինը դրական քայլեր կձեռնարկի:
ԱՄՆ նախագահը նաև չի ցանկանում մեկ ամիս սպասել մինչև ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ հանդիպումը, և հույս է հայտնել ուկրաինական խնդրի արագ լուծման վերաբերյալ:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է վերջ տալ այս պատերազմին։ Նա կողմ է ուկրաինական կարգավորման շուրջ շփումների շարունակմանը և մերժում է այս թեմայով նոր հանդիպումները հետաձգելու գաղափարը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։