Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը:
Արթուր Ալեքսանյանի անունը բացակայում էր: