Զելենսկին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թրամփին գոլֆի մական է նվիրել, որը նրա համար փոխանցել էր Ուկրաինայի Զինված ուժերի ուկրաինացի կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցևը:
Զելենսկին հայտարարել է, որ զինվորը կորցրել է ոտքը ռուսական լայնածավալ ներխուժման առաջին ամսում՝ փրկելով եղբայրներին։
Թրամփն ընդունել է նվերն ու տեսանյութ ձայնագրել՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին։
Նշվում է, որ Թրամփն իր հերթին Ուկրաինայի նախագահին նվիրել է Սպիտակ տան խորհրդանշական բանալիները:
Թրամփը գովել է Զելենսկու կոստյումը: Նախորդ այցի ժամանակ Ուկրաինայի նախագահին քննադատում էին հագուստի ոճի համար։ Այս անգամ Ուկրաինայի նախագահը կրել է սև վերնաշապիկ և սև պիջակ: Դոնալդ Թրամփը գովել է հանդերձանքը՝ ասելով, որ Զելենսկին «հիանալի տեսք ունի սև կոստյումով»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։
Նա
ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։