Ալյասկայում կայացած հանդիպումը ՌԴ և ԱՄՆ նախագահները համարել են արդյունավետ: Պուտինի հետ բանակցությունից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, այնուհետև եվրոպացի առաջնորդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևն աջակցում է եռակողմ հանդիպման առաջարկին և մյուս շաբաթ հանդիպելու է Թրամփի հետ։
ԱՄՆ նախագահի գնահատականով՝ եթե ամեն ինչ լավ անցնի, կաշխատեն Պուտինի հետ հանդիպման ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Կրեմլում: Նա նշել է, որ Մոսկվան հարգում է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։