Նոր վարչակազմի օրոք ՌԴ և ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄն օր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ նեղ կազմով Ալյասկայում անցկացրած բանակցությունից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Թվերը դեռ խորհրդանշական են, սակայն առաջընթացը նկատվում է: Ես նախկինում էլ եմ նշել, որ մեր երկրների միջև միմյանց առաջարկելու շատ բան կա՝ առևտրի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և Տիեզերքի ոլորտներում: Խորհրդանշական է, որ հենց այստեղով է անցնում այն գիծը, որը հատեկով երեկվանից հայտնվում ես վաղվա մեջ: Եվ ես կցանկանայի, որ մեր հարաբերություններում էլ այդպես լիներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թրամփին՝ համատեղ աշխատանքի, խոսակցության բարեհամբույր և վստահելի տոնայնության համար: Կարևորն այն է, որ երկու կողմում էլ լինի դեպի արդյունքն ուղղված տրամադրվածություն: Տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահը հստակ պատկերացնում է, թե ինչի է ուզում հասնել, անկեղծորեն հոգ է տանում իր երկրի բարգավաճման մասին, միևնույն ժամանակ ըմբռնում է ցուցաբերում Ռուսաստանում սեփական ազգային շահերի առկայության նկատմամբ: հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները հենակետ կլինեն ոչ միայն Ուկրաինայի ճգնաժամը հանգուցալուծելու համար, այլ նաև Ռուսաստանի և ԱՄՆ միջև գործնական, պրագմատիկ հարաբերությունների վերականգնման մեկնարկը կլինեն: Վերջում կցանկանայի հիշեցնել մի դրվագ: 2022թ. ես ԱՄՆ իմ նախկին գործընկերոջ հետ շփումներում զգուշացնում էի, որ պետք չէ իրավիճակը հասցնելայնտեղ, որտեղ այլևս անհնար կլինի ռազմական գործողություններից խուսափելը: Այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփից, որն ասում է, որ եթե ինքը լներ նախագահ, պատերազմը չէր սկսվի: Ես էլ եմ կարծում, որ դա հենց այդպես էլ կլիներ: Հաստատում եմ դա: Մեր միջև ձևավորվել է փոխվստահելի շփում, և համոզված եմ, որ դրա պահպանման դեպքում հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին»,- եզրափակել է Պուտինը: