Հինգշաբթի լույս ուրբաթ առավոտ Ռուսաստանի 9 շրջան և Ազովի ծովի ջրային տարածքը դարձել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների թիրախ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրդեհ է բռնկվել Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում: Հարվածի թիրախում հայտնված Սիզրան քաղաքը Ուկրաինայի հետ սահմանից հեռու է ավելի քան 800 կմ: Հայտնի էր դարձել նաև, որ Օդեսայի մարզում՝ Զմեինիյ կղզու մոտ, ընկել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Су-30СМ ինքնաթիռը:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ էին հասցրել «Դրուժբա» խողովակաշարի՝ Բրյանսկի մարզում գտնվող հիմնական բաշխիչ կայանին՝ Ունեչային, ինչի հետևանքով Հունգարիան զրկվել է ռուսական նավթից: Բուդապեշտն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները համարել է Հունգարիայի «էներգետիկ անվտանգության» և «ինքնիշխանության» վրա հարձակում, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։