ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։
Այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը ձգտում է շարունակել զարգացնել երկու երկրների հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ասված է գրառման մեջ։