Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, քննարկել երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Էրդողանը կարևորել է Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը: Նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել առաջնորդների մակարդակով հանդիպումը և հավատում է, որ ռազմական, հումանիտար և քաղաքական ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծումը ճանապարհ կբացի դեպի գագաթնաժողով:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: