Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։
Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»
բալետը և Արմեն Տիգրանյան «Անուշ» օպերան։
Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին»,- գրել է Անդրեասյանը։