Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հայաստանն իր անկախացումից ի վեր գտնվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ՝ իր բացասական ու անգամ աղետալի հետևանքներով:
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար:
Կեցցե՛ մեր վարչապետը,
Կեցցե՛ խաղաղությունը:
Եվ ինչպես ԱՄՆ մեկնելուց առաջ ասաց մեր վարչապետը՝ ՈՉ ԹԵ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ԱՅԼ ԱՐԴԵՆ ԼԱՎ Է»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը
հրապարակել է հռչակագրի տեքստը։
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ
նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։