Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։