Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ Վաշինգտոնում ձեռնարկած համարձակ քայլերի կապակցությամբ՝ X-ի միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
«Ես գնահատում եմ ԱՄՆ նախագահի կարևոր դերը այս բեկումն ապահովելու գործում: Ինչպես ասել եմ ԱՄՆ փոխնախագահ Վենսին, Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում, մինչ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,- նշել է Դևիդ Լեմին: