Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին՝ պատմական խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կապակցությամբ. Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին՝ ասված է Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Թբիլիսին կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- նշել է Կոբախիձեն: