2025 թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։
15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։
Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 մլն հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 մլն հատ»,- գրել է նախարարը։