Եվրոպական հանձնաժողովի ճեպազրույցի ընթացքում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը շեշտել է մարդասիրական օգնության հասանելության հրատապությունը դեպի Գազայի հատված՝ իրավիճակը բնութագրելով որպես «անտանելի»։
Նա ողջունել է ԵՄ-ի և Իսրայելի միջև արձանագրված առաջընթացը Գազայում մարդասիրական հասանելիության և պայմանների բարելավման հարցում՝ այն որակելով որպես դրական զարգացում:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ։ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման մասին հրապարակումների վերաբերյալ Հիպերը նշել է, որ ԵՄ-ն վերահաստատել է իր հստակ դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով ցանկացած տարածքային կամ ժողովրդագրական փոփոխության: