ՄԱԿ-ի տվյալով Գազայում թերսնումից հարյուրից ավելի մարդ է մահացել, մեծ մասը` երեխաներ: Կառույցի գնահատականով՝ քաղցն ու ծարավը օգտագործվում են որպես «պատերազմի զենք»:
Իսրայելը հերքում է՝ Գազայում սով չկա, կամ էլ դրա պատճառը ՀԱՄԱՍ-ն է: Աշխարհի ավելի քան 160 հասարակական կազմակերպություն դատապարտել է Թել Ավիվի քաղաքականությունը: