Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին` ժամը 10:30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Արալեզ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15:00։