Հարավային Ամերիկայի որոշ երկրների իշխանությունները չորեքշաբթի Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Խաղաղ օվկիանոսի ափերին ցունամիի հավանականության մասին նախազգուշացումներ են տարածել՝ հաղորդում են տարածաշրջանային լրատվամիջոցները։
Էկվադորի ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը հայտնել է, որ աղետը կարող է հասնել Գալապագոսյան կղզիներ։ Հնարավոր է, որ «մեծ ալիքը» հասնի նաև երկրի մայրցամաքային հատվածին։
Պերուի ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիայի և նավիգացիայի վարչությունը նույնպես ցունամիի նախազգուշացում է հրապարակել Պերուի ափերի մոտ և կոչ արել զգունություն ցուցաբերել։
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն էլ հրամայել է տարհանել ափամերձ տարածքները «մեծ ալիքի» հնարավոր ժամանումից երեք ժամ առաջ։ Երկրի գրեթե ամբողջ ափամերձ գծով հայտարարվել է ցունամիի վտանգի մասին։