Կենտրոնական բանկն ուսումնասիրում է Arca համակարգում վերջին շաբաթում երկու անգամ կրկնված խափանումների պատճառները և ուսումնասիրության ավարտին խոստացել է հրապարակային անդրադառնալ թեմային:
Ուսումնասիրություն է իրականացնում նաև Արմենիա քարդ ընկերությունը: Այստեղ նշում են, որ չեն կարող հարյուր տոկոսով բացառել հետագա տեխնիկական խնդիրները, բայց հավաստիացնում են, որ այսուհետև հնարավոր խափանումները 5 րոպեից ավելի չեն տևի:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։