2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող է դարձել Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա Դեշմուխը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Արծաթե մեդալ է նվաճել Հնդկաստանի մյուս ներկայացուցիչ Համպի Կոներուն:
Լավագույն եռյակը եզրափակել է Չինաստանը ներկայացնող Թան Չժունյին:
Այս երեք շախմատիստուհիները իրավունք են ստացել մասնակցելու շախմատի կանանց հավակնորդների մրցաշարին, որը տեղի կունենա 2026 թվականի ապրիլին։