Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ռազմավարություն է ներկայացվել: Էկոնոմիկայի նախարարության հեղինակած փաստաթղթով նախատեսված են միջոցառումներ մինչև 2030 թվականը: Ենթադրվում է, որ առաջիկա 5 տարում մեր երկիր այցելողների տարեկան թիվն աճելու է տասը տոկոսով՝ հասնելով երեք միլիոնի:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի գնահատմամբ՝ զբոսաշրջիկների թիվը շատ ավելին կարող է լինել, եթե պետությունը և տուրիստական ընկերությունները համակարգված աշխատեն ճիշտ ուղղությամբ։
Լիանա Խաչատուրյանն է ուսումնասիրել տուրիզմի զարգացման միտումները։