Գլոբալ տաքացման դեմ ուղղված շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը Հայաստանում արդեն արդյունքներ է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացմամբ հասնել էներգիայի ծախսի և սպառման նվազեցմանը, նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: Կառավարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, Սյունիքում 183 բնակելի և հասարակական շենքերում շարունակվում են ջերմամեկուսացման աշխատանքները:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում։