ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2025 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8.8%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
-
շինարարություն՝ 22.6%․
-
ծառայություններ՝ 8.2%․
-
առևտրի շրջանառություն՝ 2.8%։
Արդյունաբերության ծավալները նվազել են 1.2 %-ով։
2025 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16.6 %-ով. արտահանումը նվազել է 15.9 %-ով, իսկ ներմուծումը՝ 17.1 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.9%: