«Հրազդան ցեմենտ» գործարանի 430 աշխատակից արդեն ավելի քան մեկ տարի պարապուրդի մեջ է: Ինչու գործարանը հասցվեց սնանկության՝ աշխատակիցներն այդպես էլ չեն հասկանում: Ասում են՝ և՛ պահանջարկ կար, և՛ հնարավորություն՝ արտադրելու տարածաշրջանի ամենալավ ցեմենտը: Իսկ ինչու ոչ սեփականատերը, ոչ սնանկության գործով կառավարիչը առողջացման ծրագիր չեն ներկայացրել՝ այս հարցում ենթադրությունները տարբեր են՝ քաղաքականից մինչև տնտեսական:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: