ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
ԱԽ նիստ հրավիրելու կոչով դիմել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը: Նա նշել է, որ Թաիլանդի գործողությունները «չեն հրահրվել», և «դրանք կանխամտածված հարձակում» են սահմանի երկայնքով կամբոջական դիրքերի վրա, հայտնում է Associated Press-ը։
Թաիլանդը, սակայն, կամբոջական կողմին է մեղադրել հակամարտությունը հրահրելու համար։ Վարչապետ Ֆեթոնգթան Շինավատրան դատապարտել է Կամբոջային սահմանային հարվածների համար՝ ընդգծելով, որ իրավիճակը դուրս է եկել դիվանագիտական բանակցություններից։
Հինգշաբթի առավոտյան զինված բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի սահմանային Սուրին նահանգում՝ հին Տա Մուեն Թոմ տաճարի մոտ, որի պատկանելությունը երկու պետությունը վիճարկվում է։ Բախումների հետևանքով թայլանդական կողմում կա 14 զոհ, կոմբոջականում՝ 1: