Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է։
48 կգ Դավիթ Դունիամալյանը, 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանն ու 63 կգ քաշային Գագիկ Հարությունյանը հերթական հաղթանակները տոնեցին ու եզրափակիչում են։
Ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 64 կգ Ամալյա Ավագյանն ու 36 կգ էլեն Բաղդասարյանը։
Հուլիսի 25-ին եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ևս 9 բռնցքամարտիկ։