Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 12-14-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվելու է «FHC Shanghai 2025» սննդի միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր հարթակ է սննդի և սննդի արդյունաբերության միջազգային փոխանակման, ինչպես նաև միջազգային սննդի ձեռնարկությունների համար՝ չինական շուկա մուտք գործելու համար:
Ցուցահանդեսն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝ մսամթերք և ծովամթերք, սնունդ և խմիչք, կաթնամթերք, հրուշակեղեն և շոկոլադ, սննդի մատակարարում, համեմունքներ և յուղեր, սուրճ և թեյ, սննդի վերամշակում և փաթեթավորում, պահածոյացված ապրանքներ և հումք, մանկական սնունդ։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 50 երկրների ավելի քան 3000 տեղական և միջազգային ընկերություններ։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։