Գազայի հատվածի բնակիչներին աջակցող ցուցարարների խումբը թույլ չի տվել իսրայելցի զբոսաշրջիկներին իջնել Սիրոս կղզում կանգ առած զբոսանավից, հաղորդել է Associated Press-ը։
Նավահանգստում հավաքված մարդիկ պահել են պաղեստինյան դրոշներ և վանկարկել կարգախոսներ, այդ թվում՝ «Կանգնեցրեք ցեղասպանությունը»։
Հունաստանի ափային պահպանությունը հայտնել է, որ իսրայելական Mano Cruise ընկերության կողմից շահագործվող նավը, ի վերջո, Սիրոսի նավահանգստից դուրս է եկել նախատեսված ժամանակից շուտ և ուղղություն վերցրել դեպի Կիպրոս։ Զբոսանավում եղել է մոտ 1700 ուղևոր։
Նշվում է, որ միջադեպից հետո Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը զրուցել է իր հույն գործընկեր Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրույցի մանրամասները չեն հաղորդվում: