Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի միացել արևմտյան դաշնակիցների «Ռամշտայնի» ձևաչափով առցանց հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն։
«Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիան տեղեկացրել էր, որ Պենտագոնի ղեկավար Հեգսեթը նույնպես պետք է մասնակցի առցանց հանդիպմանը։ Սակայն այսօր ԱՄՆ-ն ներկայացնում է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Ուիթաքերը, որը համակարգում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը դաշինքում»,- նշել է պարբերականը և հավելել, որ Հեգսեթը չի մասնակցել նաև «Ռամշտայնի» ձևաչափի հունիսի սկզբին կայացած հանդիպմանը։
«Ռամշտայնի» կոնտակտային խումբը, որը միավորում է ավելի քան 50 երկիր, ստեղծվել է 2022 թվականի գարնանը՝ Ուկրաինային օգնելու համար՝ այդ երկրի զինված ուժերում խորհրդային զինամթերքի պակասի ֆոնին։