Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռը Դաքքայի հյուսիսում բախվել է դպրոցի շենքին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավելի քան 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժման համար։ Այրվածքներ ստացել են հիմնականում ուսանողները։
Ինքնաթիռը բախվել է Դաքքայի Ուտտարա շրջանում գտնվող Մայլսթոուն դպրոցի և քոլեջի շենքին, որտեղ աշակերտները քննություններ էին հանձնում և հաճախում էին սովորական դասերի։ Ուսումնական հաստատությունում սովորում է մոտ 2000 աշակերտ՝ տարրականից մինչև 12-րդ դասարան: