Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով՝ հուլիսի 18-ին Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։
Ումերովն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հուլիսը։ Հուլիսի 14-ին Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել Դենիս Շմիհալին, որն այդ ժամանակ գլխավորում էր Ուկրաինայի կառավարությունը։ Շմիհալի փոխարեն վարչապետ է նշանակվել Յուլյա Սվիրիդենկոն։
Ումերովը համարվում էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածու, սակայն դիվանագիտական առաքելությունը, ի վերջո, կգլխավորի Օլգա Ստեֆանիշինան, որը Դենիս Շմիհալի կառավարությունում զբաղեցնում էր փոխվարչապետ-արդարադատության նախարարի պաշտոնը։