Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսվարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են, և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման հարցում։ Տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում են՝
- Ծրագրից օգտվելու համար խաղողի մթերումների պայմանագրերի կնքման՝ օգոստոսի 1-ը վերջնաժամկետը 2025 թվականի համար երկարաձգել մինչև սեպտեմբերի 1-ը.
- 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, պայմանով, որ շահառուները ֆինանսական կառույցներին կներկայացնեն 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը.
- 2022 և 2023 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները.
- վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և մարման ժամկետները երկարաձգելու համար սահմանվող նախապայմանի խախտման դեպքում երկարաձգված ժամկետներում տրամադրված սուբսիդավորման գումարները ենթակա են վերադարձման։