Ցորենի բարձր բերքատվության համար գյուղատնտեսներին նոր սորտեր է առաջարկում տեղական հիմնադրամը, 5 սորտ արդեն փորձարկվել է Արարատյան դաշտում և Շիրակի մարզում: Երկու դեպքում էլ արդյունքը գոհացուցիչ է, վերջնական ուսումնասիրությունից հետո դրանք կներառվեն արտադրությունում: Այս սորտերը կարելի է ցանել առանց արտը վարելու, որը զգալի նվազեցնում է ծախսը: Այս տարի պետությունը սուբսիդավորում է գարնանացանի և աշնանացանի ծախսը:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։