Շիրակում 5 գյուղի կրթահամալիրի, 6 գյուղի միջնակարգ դպրոցների հիմքից կառուցման աշխատանքներ են ընթանում: Եվս 9 դպրոց նորոգվում է՝ ընդհանուր 2 մլրդ 18 մլն դրամով։ Առջևում 18 դպրոց էլ սպասում է նորոգման իր հերթին: Մարզխորհրդի նիստում մարզպետ Դավիթ Առուշանյանն ասել է, որ հսկայական միջոցներ են ներդրված, և պետք է դրանց նպատակային օգտագործման համար ջանքերը միավորել։ Անդրադարձ է եղել նաև ոռոգման ու սեփական եկամուտների հավաքագրման թեմային:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան