Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ երկրորդ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկումների առանցքում եղել է պատանդներին ազատելու խնդիրը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը վճռական է Գազայում իր բոլոր նպատակներին հասնելու համար: Իսրայել-Պաղեստին հակամարտության թեման, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը, եղել է նաև Թրամփի կաբինետի նիստի օրակարգում: