Չնայած Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշումներին՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ուղիներով կարգավորելու ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև Մոսկվայի նկատմամբ նախագահ Թրամփի կոշտ հռետորաբանությանը:
«Կրեմլը բավական հանգիստ է վերաբերվում Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հռետորաբանության խստացմանը»։ Նա հայտնի է իր կոշտ արտահայտություններով»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
CNN-ը հաղորդում է, որ Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ծինփինին ռմբակոծել Մոսկվան, նաև Պեկինը՝ Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում: