Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել ռուսական հարվածներից՝ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վաշինգտոնը կդադարեցնի զենքերի որոշ տեսակների մատակարարումները Կիևին՝ սեփական պաշարների նվազման պատճառով:
Այս հայտարարությունների ֆոնին Կրեմլի խոսնակը նշել է՝ ԱՄՆ-ից հակասական հայտարարություններ են հնչում զենքի մատակարարումների վերաբերյալ: Դրանց տեսակը և քանակը հստակեցնելու համար ժամանակ է հարկավոր: Բացի դրանից՝ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են, որ ամերիկացիները և եվրոպացիները հանձնառու են ռազմական գործողությունների շարունակմանը: Ըստ Պեսկովի՝ այդ գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: