Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժման նախապատրաստած գործողությունների մասին նոր, աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել խորհրդարան ներկայացված գլխավոր դատախազի մեկ այլ միջնորդությունից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին առնչվող 77 էջանոց միջնորդագրում ներկայացված են զրույցների վերծանումներ, որոնցում եկեղեցականներ, պատգամավորներ, շարժման այլ ներկայացուցիչներ քննարկում են ընդհուպ մինչև երկրի բարձրագույն ղեկավարության սպանությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։