ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է առևտրի դյուրացման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որը միտված է մաքսային գործառնությունների թափանցիկության և թվայնացման բարձրացմանը, ինչպես նաև պետական սահմանի անցակետերում «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը։
Համաշխարհային բանկի փորձագետները բարձր են գնահատել ՊԵԿ-ի կողմից ԱՀԿ Առևտրի դյուրացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման մակարդակը՝ միաժամանակ մատնանշելով այն ոլորտները, որոնք դեռևս բարելավման կարիք ունեն։