Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի, և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը». Պեկին այցի ընթացքում չինական լրատվամիջոցի հետ հարցազրույցում ընդգծել է Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մոտեցումները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան