«Հավատացած ենք, որ կրթված ուսուցիչն ու նորարարություններից քաջատեղյակ մասնագետը կարող են դառնալ համայնքների զարգացման շարժիչ ուժ։ Պատվիրակության անդամները՝ ոգեշնչված, նոր գաղափարներով ու մոտիվացիայով լի, արդեն Հայաստանում են, պատրաստ կիսվելու փորձով և գիտելիքներով «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողների և ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: