Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում մշտադիտարկում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա և Արուճ բնակավայրերում։ Այդ մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Չնայած եղանակային պայմաններին՝ ջերմատների կառուցման աշխատանքները շարունակվում են առանց խոչընդոտների՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը»,- նշված է գրառման մեջ։